News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 28-ի ուշ երեկոյան ժամանել է Կիեւ եւ առաջին հանդիպումն անցկացրել Ղրիմի թաթարների խորհրդարանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուսթաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուի հետ:

Թուրքական Timeturk կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Կիեւում Թուրքիայի դեսպանատանը Ղրիմի թաթարների ներկայացուցիչ համարվող Մուսթաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուի հետ հանդիպման ժամանակ քննարկել են վերջին Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները:  Քըրըմօղլուն Դավութօղլուին է ներկայացրել Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները:

Դավութօղլուն երկրօրյա այցի ժամանակ նախատեսում է հանդիպել Ուկրաինայի ԱԳ նախարարի, Ուկրաինայի փոխնախագահի եւ վարչապետի, ինչպես նաեւ կառավարության կազմում տեղ չզբաղեցնող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ Դավութօղլուն Ուկրաինա կատարած այցից առաջ հայտարարել էր, թե Ուկրաինայի ամբողջականությունը՝ Ղրիմը ներառյալ, շատ կարեւոր են տարածաշրջանի կայունության համար։ «Ղրիմը կարեւոր է Թուրքիայի համար,թե այն բանի համար, որ Ուկրաինայի դուռն է, թե այնտեղ ապրող մեր ազգակից թաթարների եւ այնտեղ Թուրքիայի մշակութային ժառանգության համար»,-ասել էր Դավութօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ