News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


«Մարտի 1-ը հանցագործություն է մարդկության դեմ». այս գրությամբ պաստառներով «Դուրս արի փողոց» նախաձեռնության 50 անդամներ Միասնիկյան արձանի մոտ Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո Պարոնյան փողոցով շարժվում են դեպի Բաղրամյան 26։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք մի պահ կանգ առան ՌԴ դեսպանատան մոտ։ «Մեր ակցիան ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ուղղված է Կրեմլի քաղաքականության դեմ։ Պուտինը Քոչարյանի հետ կատարել է հանցագործություն մարդկության դեմ։ Մենք դատապարտում ենք նաեւ Պուտինի բռնապետական քաղաքականությունը Ուկրաինայում»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյան։

Երթի մասնակիցները քայլում են փողոցով, ինչը ոստիկանների հետ պարբերական վեճերի պատճառ է դառնում։ Ոստիկանները պահանջում են մայթ բարձրանալ՝ ասելով որ իրենք նախապես չեն իրազեկել փողոցով քայլելու մասին, եւ այժմ սադրում են։

«Ոստիկանները պարտավոր են ապահովել խաղաղ երթի ընթացքը եւ չխոչընդոտել այն»,- բարձրախոսով հայտարարում են երթի մասնակիցները։

Երթի մասնակիցները կանգ առան նաեւ Պարոնյան փողոցում։ Լրագրող Գայանե Առուստամյանը պատմեց, որ Մարտի 1-ին փողոցի հենց այդ մասում դիկուպահարները մի երիտասարդի են կրակել, ու ոստիկանները թույլ չեն տվել, որ մոտենան երիտասարդին ու բուժօգնություն ցուցաբերեն, չնայած երիտասարդը մոտ մեկուկես ժամ ողջ է եղել։ «Ոստիկանները ստուգում էին երիտասարդի զարկերակը, ու մոտ մեկուկես ժամ անց, երբ նա արդեն մահացել էր, թույլ տվեցին, որ բժիշկները գան ու տեղափոխեն երիտասարդի դին»,- ասաց Գայանե Առուստամյանը՝ նշելով, որ բոլորը պատասխան են տալու, անկախ նրանից՝ հրահանգ են կատարել, թե ոչ։

Երթի մասնակիցները իրենց ձեռքին բռնել են սեւ կտոր, որի վրա գրված է՝ «Նահանջի տեղ չկա»։

Երթին միացել են Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Շահնազարյանը։ Վերջինը, ի դեպ, նշել է, որ ինքը նախապես մտածում էր ժամը 15։00-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանարհավաքին միանալ, սակայն հասկացել է, որ դա անիմաստ է, քանի որ դա կուսակցության հանրահավաք է։

Ստյոպա Սաֆարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ «Ժառանգույթուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր լինելու է Ազատության հրապարակում։

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ