News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


«Դուրս արի փողոց» նախաձեռնության անդամները Մյասնիկյանի արձանից դեպի նախագահական երթի ընթացքում Պռոշյան փողոցում բարձրախոսով կարդացին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ փետրվարի 28-ին տարածած «2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մարդկության դեմ կատարված հանցագործության անմիջական պատասխանատուների, հանցակիցների եւ կոծկողների» ցուցակը։ 

Յուրաքանչյուրը անունից հետո ցուցարարները գոռում էին՝ «ամոթ»։

Այս պահին ցուցարարները նախագահի նստավայրի մոտ են։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բարձրախոսով ելույթ ունեցան Վարդգես Գասպարին, Լեւոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը:

Ժոռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ դժվար թե նախագահականի մոտ այս պահին կանգնած լինեն 2008թ. խաղաղ ցուցարարների վրա կրակած ներքին զորքերի ոստիկանները. «Բայց եթե այդպիսիք կան, ամոթ ձեզ»։

«Հանկարծ չմտածեք թե մենք քիչ ենք, մենք հաստատ հասնելու ենք իշխանափոխության եւ ապօրինի իշխանությանը զրկելու ենք իշխանությունից»,- ասաց նա։

Լրագրող Գայանե Առուստամյանը նշեց, որ Հայաստանում հիմա չկա խոսքի ազատություն, այդ պատճառով էլ ինքը չի զբաղվում լրագրությամբ։

Ելույթ ունեցողները բոլորը նշեցին, որ եւ Կիեւի Մայդանի եւ Մարտի 1-ի արյունահեղության գլխավոր մեղավորը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, իսկ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները նրա հանցակիցներն են։

Քիչ առաջ նախագահականի մոտ գնացել են նաեւ ԱԻՄ-ականները՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ։ Նրանք իրենց հետ տարել են ԵՄ դրոշը եւ «Մարտի 1-ի կուսակցական շահարկումը ստորություն է» գրությամբ պաստառ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ