News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել միգրացիոն հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խմբի Մոսկվայում կայացած նիստից:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը, այդ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները երկկողմ փաստաթղթի մշակման ուղղությամբ:

Նա մասնավորպես ասել է. «Հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունների կապակցությամբ, որի ուժով սահմանափակվել են ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների գտնվելու եւ մուտք գործելու պայմանները, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի կողմից իր ռուս գործընկերոջը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին ուղղված գրությունը ստացավ արագ արձագանք:

Ռուսական կողմը սեղմ ժամկետում ձեւավորեց աշխատանքային խմբի ռուսական մասը, որի կազմում ընդգրկվեցին ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի, Դաշնային միգրացիոն ծառայության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Հայկական կողմից համապատասխանաբար աշխատանքային խմբում ընդգրկվեցին ԱԱԽ աշխատակազմի, ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության եւ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ: 2014թ. փետրվարի 27-ին Մոսկվայում, ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմում կայացել է վերոնշյալ աշխատանքային խմբի առաջին նիստը, որն անցել է փոխըմբռնման մթնոլորտում: Քննարկվել են ՌԴ ժամանող եւ այդ երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների միգրացիոն խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Որպես լուծման տարբերակ հայկական կողմից առաջարկվել է կնքել համապատասխան երկկողմ միջազգային պայմանագիր, որը կսահմանի ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների համար միմյանց տարածքներում ազատ տեղաշարժի եւ կացության իրավունքը: Միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միգրացիոն ծառայությունների կողմից ակտիվորեն իրականացնել տեղեկատվական ապահովման աշխատանքներ եւ շարունակել քննարկումները՝ առաջիկայում կոնկրետ լուծումներ պարունակող երկկողմ փաստաթուղթ նախապատրաստելու եւ ստորագրելու նպատակով: Խմբի հաջորդ հանդիպման օրը կընտրվի աշխատանքային կարգով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ