News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Օսկար» մրցանակաբաշխությունը հեռարձակելիս ռուսական «Առաջին ալիքը»   կտրել հանել է Ուկրաինայի եւ Վենեսուելայի մասին դերասան Ջարեդ Լետոյի խոսքերը, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը:

Ջարեդ Լետոն «Օսկարը»  «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում երկրորդ պլանում տղամարդու լավագույն դերի համար էր ստացել: Նա իր խոսքում զորակցություն էր հայտնել Ուկրաինայի եւ Վենեսուելայի ազատության մարտիկներին:

Նշենք, «Առաջին ալիքով»    ուղիղ հեռարձակումը չեղարկվել էր: Հեռուստաալիքը դա հիմնավորել էր Ուկրաինայի ճգնաժամի լուսաբանման առաջնահերթությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ