News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 4-ին Ժնեւում հանդիպել է ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրված է Գերմանիայի արտգործնախարարի  Twitter-ի պաշտոնական  միկրոբլոգում:

Շտայնմայերի խոսքով՝ բանակցությունները Ժնեւում «ծանր, երկարատեւ եւ լուրջ էին»:

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, Շտայնմայերը հայտնել է, որ եթե ԵՄ-ն վճռական քայլեր չտեսնի մինչեւ մարտի 6-ը, «կարծում եմ՝ ԵՄ-ի խորհուրդը միջոցներ կձեռնարկի»:

Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում նշվում է, որ Լավրովը եւ Շտայնմայերը «քննարկել են Ուկրաինայի իրադրությունը եւ երկիրը ճգնաժամից դուրս բերելու հնարավոր ուղիները: Կողմերը պայմանավորվել էին առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ բանակցությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ