News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւան-Ապարան ավտոճանապարհը փակ է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Նախախորհրդարանի»  ֆեյսբուքյան էջից:

Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի մի մասը բնակիչները պահանջում են դադարեցնել ՀԷԿ-ի կառուցումը Ապարանի ջրամբարի մոտ: Քիչ առաջ բողոքող գյուղացիների մոտ եկավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա համոզում էր գյուղացիներին, թե կասեցված է ՀԷԿ-ի շինարարությունը, մինչդեռ նրանք  փաստում են, որ նոր խողովակներ են բերվել:  «Նախախորհրդարանից» տեղեկանում ենք, որ մարզպետը գլխիկոր հեռացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ