News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«Գողեր», «թալանչիներ», «Տիգրան, դուրս արի, ժողովրդին պատասխան տուր» «գետինը մտնեք» վանկարկումներով այսօր՝ մարտի 6-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները հերթական անգամ բողոքի ակցիա անցկացրին Կառավարության մոտ՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում իրենց քանդված տների դիմաց։

Արդեն 12 տարի է՝ Հյուսիսային պողոտայի բնակիչներն ապարդյուն  պայքարում են իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Մինչեւ այժմ նրանցից շատերը չունեն բնակարաններ, քանի որ մաս-մաս փոխհատուցված անհամարժեք գումարներով չեն կարողացել ձեռք բերել բնակարաններ։

Բնակիչները խոսքով՝ իրենց բռնի ուժով են բնակարաններից հանել եւ մինչեւ այժմ ոչ ոք պատասխան չի տվել կատարված ապօրինության համար։

Հյուսիսային պողոտայի բնակիչները այս անգամ էլ որևէ պաշտոնյայի չհանդիպեցին և կրկին հուսախաբ հեռացան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ