News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրների եւ Ռուսաստանի միջեւ պատերազմն իրականում քիչ հավանական է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Միջազգային ռազմավարական հետազոտական կազմակերպության էներգետիկ անվտանգության հարցերով հետազոտական կենտրոնի ղեկավար Հասան Սելիմ Օզերթեմը:

Նրա խոսքով՝ ներկայումս ուկրաինական ճգնաժամի հարցում բոլոր կողմերը փորձում են շանս տալ դիվանագիտությանը: «Սակայն ժամանակն աշխատում է Ռուսաստանի օգտին: Ես կարծում եմ, որ Ղրիմում սպասվող հանրաքվեի արդյունքները համահունչ կլինեն Ռուսաստանի շահերին: Արդյունքում Ռուսաստանը կփորձի օգտագործել դա Ղրիմում իր ներկայությունը լեգիտիմացնելու համար»,-ասել է Հասան Սելիմ Օզերթեմը:

Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ Ուկրաինայի վիճակը այնքան ծայրահեղական է, որ եթե Ռուսաստանը փորձի ընդլայնել իր վերահսկողությունը երկրի արեւելյան հատվածում, Կիեւը ստիպված կլինի արձագանքել այդ քայլին:

Հիշեցնենք, որ Ղրիմում հանրաքվեն նշանակված է այս տարվա մարտի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ