News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է Մաքսային միության 4-րդ անդամը դառնալ արդեն այս տարվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Նրա կարծիքով՝ 2014 թվականին Հայաստանի միացումը ՄՄ-ին, կարող է իրավականորեն ձեւակերպվել. «Կարելի է ասել, որ այս երկու ամսում, որն անցել է դեկտեմբերյան գագաթաժողովից, Հայաստանը մեծ առաջընթաց քայլ է արել «ճանապարհային քարտեզի» կատարման ուղղությամբ: Ես լավատեսորեն եմ տրամադրված «ճանապարհային քարտեզի» 260 կետերի կատարման Հայաստանի հնարավորությունների եւ ունակությունների իրականացման առումով»,-ասել է Խրիստենկոն, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Հիշեցնենք, որ Մաքսային միությանը միանալու Հայաստան մտադրության մասին հայտնի է դարձել 2013-ի սեպտեմբերի 3-ին: Այս պահին Մաքսային միության անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ