News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ոչ կառավարական կազմակերպությունների մի մեծ խումբ Վրաստանում «Սա վերաբերում է քեզ» անվանմամբ համատեղ քարոզչություն է սկսել, որի նպատակն է կառավարության վարած «չվերահսկվող գաղտնի լրտեսման» հնարավորությունները  սահմանափակելու մեխանիզմներ ստեղծելը:

«Քննչական մարմինները տարիներ շարունակ առանց որեւէ վերահսկողության եւ թույլտվության գաղտնալսել եւ հետեւել են շարքային քաղաքացիներին, լրագրողներին, քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներին, քաղաքական ակտիվիստներին, փաստաբաններին, հոգեւորականներին եւ այլոց»,- ասված է ՀԿ-ների հաղորդագրությունում, հայտնում է «Գռուզիա Online»-ը:

Նախաձեռնության անդամները հայտարարում են, որ իրավապահները հանցավորության դեմ պայքարի նպատակով պետք է հետեւելու հնարավորություն ունենան, բայց դա պետք է արվի ծայրահեղ դեպքերում՝ արդյունավետ դիտարկման պայմաններում, «ինչը բացառում է հանցավորության հետ ոչ մի կապ չունեցող անձանց մասնավոր կյանքի դեմ ոտնձգությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ