News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջնական  համաձայնության հնարավոր է հասնել առաջիկա 4-5 ամսվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Մոհամեդ Ջավադ Զարիֆը:

«Իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջնական  համաձայնության հնարավոր է հասնել առաջիկա 4-5 ամսվա ընթացքում: Սակայն նրանք պետք է ընդունեն, որ Իրանը պնդում է իր ժողովուրդների իրավունքները հարգելու մասին»,- ասել է նախախարը, հանդես գալով ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իրանը մտադիր է վերջնական համաձայնության հասնել միջոկային ծրագրի շուրջ եւ մենք ցույց ենք տվել, որ քաղաքական կամք ունենք եւ մեր կողմից իրականացնում ենք պարտավորվածությունները,- ընդգծել է Զարիֆը:- Այս պաին ամեն ինչ կախված է հակառակ կողմից. կպաշտպանի արդյոք նա ժնեւյան համաձանությունը եւ պատրաստվում է բանակցությունների սեղանի շուրջ նստել, որպեսզի վերջնական համաձայնության գա՝ երկու կողմերի շահերին համապատասխան»:

Նա նաեւ հույս է հայտնել Իրանի եւ Եվրամիության հետագա համագործակցության վերաբերյալ իրանական միջուկային խնդրի կարգավորման գործում:

Իրանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ Էշթոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, Իրանի ու ԵՄ հարաբերությունները, ահաբեկչության եւ թմրավաճառության դեմ համատեղ պայքարը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:

Իր հերթին Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ իրանական միջոիկային ծրագրի շուրջ բանակցություններում հաջողության հասնելու հավանականությունը փոքր է:

«Իրանական «միջուկային արխիվի» համակարգային կարգավորման շուրջ բանակցությունները բարդ են, երաշխիք չկա, որ կհաջողվի հաջողության հասնել: Սակայն, հաշվի առնելով իրանական ժողովրդի աջակությունը, Զաֆարի կատարած աշխատանքը, անկասկած, մեր նապատակն է գալ ընդհանուր համաձայնություն»,- ասել է Էշթոնը, հաղորդում ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին: Ընդ որում նա բարձր է գնահատել ձեռք բերված ժամանակավոր բնույթ կրող համաձայնությունը:

Հիշեցնենք, որ ԵՄ դիվանադիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մարտի 8-ին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարֆի հրավերով ժամանել է Թեհրան՝ Իրանի իշխանությունների հետ բանակցությունների անցկացման համար:

Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլն այցելությունը կարեւոր է անվանել՝ նշելով, որ սա ԵՄ բարձրագույն պաշտոնյանի առաջին այցն է վերջին մի քանի տարվա ընթացքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ