News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլին եւ դեսպանության հյուպատոսական գրասենյակի ղեկավար Դրագուշ Զամֆիրեսկուին:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց հայ-ռումինական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ:

Ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում, բարելավում եւ նախանշեց մի շարք ուղիներ:

Սորին Վասիլը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրեց Հայաստանի ոստիկանության հետ փոխգործակցության մի շարք ծրագրեր, հավաստիացրեց, որ արդեն իսկ կայացած գործընկերությունը ոչ միայն շարունակվելու, այլեւ խորանալու է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ