News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում հարգել են 2011-ի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի զոհերի հիշատակը (ֆոտոռեպորտաժ):

Հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր առավոտյան՝ ԱԻՆ-ում: Ծաղիկներ դնելուց հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել ենտարերային աղետի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակը:

«Հայաստանը միշտ էլ զգացել է Ճապոնիայի աջակցությունը եւ ցանկանում ենք ԱԻՆ-ի բոլոր աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնել: Մենք նաեւ ցանկանում ենք ընդգծել, որ դժվար պահին եղել ենք ու կլինենք կողք կողքի»,-ընդգծել է փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, հիշեցնելով, որ աղետից հետո հենց առաջին օրերին Հայաստանի ԱԻՆ-ը պատրաստակամություն է հայտնել օգնության հասնելու, իսկ երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել:

Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ Հայաստանի ու Ճապոնիայի ԱԻՆ-ները բարեհաջող զարգացնում են համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ