News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Հայաստանի քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ եւ նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինը կմշակի եւ մինչեւ 2014 թվականի ապրիլի 10-ը ՀՀ  արդարադատության նախարարին կներկայացնի ՀՀ քրեական    նոր օրենսգրքի հայեցակարգը, իսկ մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը՝ նոր օրենսգրքի նախագիծը:

Աշխատանքային խումբը կմասնակցի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի եւ նախագծի դրույթների վերաբերյալ մասնագիտական եւ հանրային քննարկումներին, կուսումնասիրի շահագրգիռ մարմինների եւ կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) առաջարկությունները Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի եւ նախագծի վերաբերյալ, կքննարկի այդ առաջարկությունները նշված փաստաթղթերում ներառելու նպատակահարմարությունը:

Նախագիծը Կառավարության կողմից Ազգային Ժողով ուղարկելուց հետո աշխատանքային խումբը կմասնակցի նաեւ ԱԺ-ում կազմակերպվող քննարկումներին, այդ թվում՝ ներկայացնելով նախագծի դրույթները եւ դրանց հիմնավորումները:

Աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ մարմիններին եւ համապատասխան միջազգային կազմակերպություններին կտրամադրի մասնագիտական բնույթի վերլուծություններ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի եւ նախագծի դրույթների վերաբերյալ:

Աշխատանքային խումբը կղեկավարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը: Խմբի անդամներն են Սերգեյ Առաքելյանը, Տիգրան Սիմոնյանը, Աննա Մարգարյանը, Աննա Վարդապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ