News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղի է ունեցել հայ-սերբական առաջին գործարար համաժողովը: Համաժողովի կազմակերպիչներն են Սերբիայի Առեւտրաարդյունաբերական պալատը եւ Զարգացման հայկական գործակալությունը: Բացմանը ներկա են եղել Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Կողմերը նշել են առեւտրի զարգացման ոլորտում փոխադարձ հետաքրքրվածությունը եւ ընդգծել, որ երկկողմ կապերի զարգացումը կօգնի լավ բացահայտել առկա ներուժը: 

Նշենք, որ 2013թ. Հայաստանից Սերբիա արտահանումը լուրջ աճել է: Եթե 2012թ.  այն կազմում էր 78 հազար դոլար, ապա 2013թ.՝  5,6 միլիոն դոլար: 2012թ. Սերբիայից  ներկրումը կազմել է  1,8 միլիոն դոլար, 2013թ.՝ 2,5 միլիոն դոլար: Սերբիայից հիմնականում ներկրվում է արդյունաբերական արտադրանք՝ դեղորայք, սարքավորումներ, գյուղատնտեսական մեքենաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ