News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Իվանովո քաղաքի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի դեսանտայինների լայնամասշտաբ քառօրյա զորավարժությունները:

Զորավարժությունների ընթացքում 20 տարվա մեջ առաջին անգամ միանգամից 36 ռազմատրանսպորտային օդանավերից ու ուղղաթիռներից 3,5 հազար դեսանտային է իջեցվել: Այս մասին հաղորդում է մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ դեսանտայինները պետք է մասնակցեն պայմանական հակաահաբեկչական գործողության: Զորավարժությունները ղեկավարում է գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը: Նշենք, որ նա 2008-ին եղել է Աբխազիայում ռուսական բանակի զորամասերի հրամանատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ