News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը սովորության համաձայն կրկին խեղաթյուրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման էությունը եւ վարած բանակցությունների բովանդակությունը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն մարտի 10-ին Փարիզում համանախագահների հետ Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե Մամեդյարովն ասել է, որ ադրբեջանական կողմը պատրաստակամ է խաղաղության համապարփակ համաձայնագիր ստորագրելու, բայց հարկավոր է, որ հայկական զինված ուժերը դուրս բերվեն «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ