News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել՝ Իրանի տարածքում եւս երկու ատոմային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզա Քամալվանդին:

Վերջինս պարզաբանել է, որ Թեհրանում «Ռոսատոմի» հետ բանակցությունների ընթացքում հաջողվել է պայամանավորվածություն ձեռք բերել Մոսկվայի ու Իրանի միջուկային համագործակցության ընդլայնման ու հետագա զարգացման նախածի արձանագրության վերաբերյալ: Փաստաթուղթը հիմնված է նախորդ համաձայնագրի վրա, որը կնքվել է 1992թ:

Քամալվանդիի խոսքով՝ կողմերը նախանական համաձայնության են եկել Բուշերում ատոմային ռեակտորների վերաբերյալ, որտեղ արդեն գործում է Մերձավոր Արեւելքի առաջին ԱԷԿ-ը:

Պայմանագիրը պետք է ստորագրեին Իրանի Ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհին ու «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով IRNA-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ