News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներնմ այսօր՝ մարտի 12-ին, այցելել են ադրբեջանական կողմում գտնվող հայ գերիներին (քաղաքացիական եւ զինվորական) եւ հայկական ընտանիքին:

ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ին հայտնել է, որ ԿԽՄԿ պատվիրակների այցելության ընթացքում տեղի է ունեցել նաեւ ուղերձների փոխանակում:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին գերեւարված ՀՀ քաղաքացի Արսեն Խոջոյանի դեպքում՝ սա ԿԽՄԿ-ի պատվիրակների առաջին այցելությունն էր:

Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաեւ հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը: Նա օգոստոսի 8-ին մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Բացի այդ, Ադրբեջանում է գտնվում հայ-ադրբեջանական սահմանը հատած հայկական ընտանիքը: 2010-ի հունվարի 10-ին Եղիշե Գեւորգյանը ընտանիքով փախել է արդարադատությունից: 56-ամյա Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է գողությունների, կողոպուտի եւ այլ հանցագործությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ