News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուժի մեջ է մտել Վրաստանի ու Իսրայելի միջեւ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը:

Այսուհետ Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզաների Իսրայելի տարածքում գտնվել կես տարին մեկ՝ 90 օր շարունակ: Ավելի վաղ Իսրայելը համանման պայմաններով առանց վիզային ռեժիմի էր անցել Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ: Իսրայելի քաղաքացիների համար Վրաստան այցելելիս այս ռեժիմն ավելի վաղ էր գործում:

Բացի այդ, ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, երկու երկրների միջեւ դիտարկվում է ազատ առեւտրի մասին պայմանագիր:

Վրաց-իսրայելական բիզնես-պալատի նախաձեռնությամբ մարտի 12-ին Թբիլիսիում կայացել էր համաժողով-երկխոսություն, որի թեման զբոսաշրջային ինդուստրիայում իսրայելական ներդրումներն էին, հաղորդում է Նովոստի-Գրուզիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ