News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Զորացրված զինծառայող Մհեր Խլղաթյանի գործով կալանավորված 4 անձանց խափանման միջոց կալանքը երկարացվել է եւս երկու ամսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Մասնավորապես՝ երկարացվել է գործի շրջանակներում կալանավորված բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանի, զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանի, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանի եւ զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ավագ սպա, մայոր Իշխան Իսկանդարի Կիրակոսյանի կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Արման Դավիթի Թադեւոսյանը կալանավորվել է հունվարի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 376-րդ հոդվածի 1-ին մասի (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը), 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հատկանիշներով: Զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը կալանավորվել են հունվարի 18-ին, նրանց մեղադրանք է առաջադրվել 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով: Այնուհետեւ կալանավորվել էր զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով  ավագ սպա, մայոր Իշխան Իսկանդարի Կիրակոսյանը, ում մեղադրանք էև առաջադրվել 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ  (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Երկար ժամանակ զինծառայողը հոսպիտալում բուժում էր ստանում, իսկ ապաքինումից հետո ներկայացվել է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին, որը նրան ճանաչել է ծառայությանը ոչ պիտանի, ըստ այդմ՝ Մհեր Խլղաթյանը զորացրվել է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ