News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հիասթափություն է հայտնել այն կապակցությամբ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները դիվանագիտական բեկման չեն հանգեցրել։

Ըստ նրա՝ Մեծ Բրիտանիան այն կարծիքին է, որ ԵՄ-ն պետք է կոշտ պատասխան տա ՌԴ-ի գործողություններին՝ մարտի 17-ին ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում։ «Առավել կոշտ սահմանափակող միջոցների ժամանակն է»,- ասված է Հեյգի հայտարարությունում։

Նա նաեւ հավելել է, որ դիվանագիտության եւ երկխոսության դուռը բաց է մնում եւ ՌԴ կառավարությանը լարվածության թուլացման եւ Ուկրաինայի կառավարության հետ ուղիղ բանակցությունների կոչ է արել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ