News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Էջմիածնի 40-ամյա բնակիչ Կարեն Կ.-ն մեղադրվում է լուսանկարահանող արագաչափ երկու սարքերը դիտավորյալ կոտրելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա մարտի 1-ին, վաղ առավոտյան: Կարենը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Էջմիածին-Երեւան ավտոճանապարհահատվածին գերազանցել է թույլատրելի արագությունը: Պտղունք գյուղում տեղադրված լուսանկարահանող արագաչափ սարքը արձանագրել է իրավախախտումը, որից վրդոհվված Կարենը կանգնել է ավտոմեքենայի բեռնախցիկին ու ամբարձիչով դիտավորությամբ հարվածներ է հասցրել արագաչափ սարքին, սակայն չի կարողացել կոտրել: Այնուհետեւ տանից բերելով քլունգ՝ նա դրանով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Պտղունք գյուղում տեղադրված իրարից 100 մետր հեռավորության վրա գտնվող երկու արագաչափ սարքերին, վնասել դրան` ոստիկանությանը դիտավորությամբ պատճառելով զգալի չափի` 375 հազար դրամի նյութական վնաս:

Կարեն Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 20-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ