News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 15-ի երեկոյան Թել Ավիվի «Նոկիա» սրահում կայացել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի համերգը: Մայիսին նա կդառնա 90 տարեկան:

Մեկ օր առաջ Ազնավուրը մասնակցել էր Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի տանը կազմակերպված ընթրիքին, որին հրավիրվել էին մի շարք հրեա երաժիշտներ:

Համերգից առաջ Ազնավուրը ասուլիս է տվել Թել Ավիվում. «Բազում արհավիրքներ տեսած հայերն ու հրեաները կենդանի են մնացել, քանի որ սիրել են կյանքը... Գիտեմ, մենք ծնվում ենք, որ մեռնենք, բայց միչ այդ լիարժեք պետք է ապրենք կյանքը: Ինձ ուղղորդում է կյանքի նկատմամբ սերը»,- ասել է նա:

Ազնավուրը հավաքվածներին ասել է, թե իր ընտանիքում կան եւ կաթոլիկներ, եւ բողոքականներ, հրեաներ եւ մահմեդականներ: Ուստի նա անկեղծորեն կարծում է, թե մարդիկ կարող են ապրել աշխարհում՝ անկախ դավանանքից եւ քաղաքական հայացքներից:

Ազնավուրը Իսրայել ժամանել է թոռան հետ: NEWSru.co.il-ի փոխանցմամբ, Լացի պատի մոտ կայացել է տղայի բար-միցվայի արարողությունը: Նրա մայրը հրեուհի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ