News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ոստիկանները  ձերբակալել են մի խումբ վրացիների, որոնք տղամարդկանց պայուսակներ են գողացել: Նրանց թվում է 31-ամյա տղամարդ, որն իրեն «օրենքով գողերի» շարքն է դասում, հաղորդել են Մոսկվայի հարցերով ՆԳՆ ԳՎ քրեական հետախուզության վարչության մամուլի ծառայությունից:

Ձերբակալվել է երեք տղամարդ՝ 30- 43 տարեկան: Խումբը գլխավորել է իրեն «օրենքով գողերի» շարքին դասող տղամարդը՝ Գեորգի Մուկբանիանին՝ «Գիշաշո» մականունով:

Աբյուրի խոսքով՝ իրավապահների գործողությունների արդյունքում բացահայտվել է համանման մի քանի դեպքերի միջեւ կապը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Աղբյուրը հաղորդել է, որ խմբի կողմից վերջին հանցագործությունն իրականացվել է մարտի 5-ին:

Օպերատիվ աշխատողները ձերբակալել են քութայիսցիներից կազմված խմբի անդամներին, երբ նրանք ավտոտեխսպասարկման կետից վերցնում էին «Աուդի» մակնիշի մեքենան:
Նրանք փոխել են մեքենայի գույնը, ինչը թույլ է տվել չարագործներին որոշ ժամանակ շարունակել այդ մեքենան օգտագործել հանցագործություններ կատարելու համար»,-ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:

Ներկայումս տղամարդկանց «կողոպուտ» հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Աշխատանքներ են տարվում նմանատիպ այլ հանցագործություններին նրանց առնչություն ունենալու շուրջ:

Ընդհանուր առմամբ՝ քննիչների տվյալներով, նրանք մայրաքաղաքում մոտ 20 նմանատիպ հանցագործություն են գործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ