News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կանադան պատժամիջոցներ է ընդունել յոթ ռուսաստանցի ու երեք ղրիմցի պաշտոնյաների նկատմաբբ: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը:

Տաս պաշտոնյաների մուտքը Կանադա արգելված է, իսկ երկրի տարաքում նրանց ակտիվները սառեցվել են: Պատժամիջոցները տարածվում են ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ու նախագահ Վլադիմիր Պուտինի օգնականների վրա, ինչպես նաեւ ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովի, փոխանցում է ЛІГА-ն՝ վկայակոչելով CBC News-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատժամիջոցներ էին ընդունել Ռուսաստանի ու Ուկրաինայի որոշ պաշտոնյաների նկատմամբ:

Բացի այդ, Սպիտակ տունը պատժամիջոցներ էր ընդունել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ, որը ներկայումս Ռուսաստանում է, ինչպես նաեւ ղրիմիցի մի շարք պաշտոնյաների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ