News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ամերիկացի գիտնականները հաղորդել են իրենց կողմից Մեծ պայթյունի մոդելի նոր ապացույցի մասին, որի հետեւանքով մոտ 14 մլրդ տարի առաջ ի հայտ է եկել Տիեզերքը:

Հաղորդում են, որ Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի աստղագետներին հաջողվել է գրանցել այսպես կոչված մակերեսային ձգողական ալիքներ, որոնք հայտնվել են պայթյունից անմիջապես հետո:

Ինչպես նշվում է, գիտնականները վաղուց էին ենթադրում, որ Մեծ պայթյունը կապված է միջավայրի ակնթարթային ընդարձակման հետ: Այս վարկածն առաջ է քաշել Ալբերտ Էյնշտեյնը 100 տարի առաջ, սակայն հաստատում չէր ստանում, հաղորդում է Euronews-ը:

«Այժմյան հայտնագործությունն ապացուցում է, որ Տիեզերքն ատոմից է առաջացել: Այն ամենն, ինչ այսօր տեսնում ենք տիեզերքում, ժամանակին ատոմ չափ է եղել, որից հետո աստիճանաբար մեծացել է ու ընդամենը մի քանի վայրկյանում»,- նշում է աստղագետ Մորդեհայ Մարկ Մաք Լոուն:

Մեծ պայթյունի տեսության համաձայն Տիեզերքն ընդարձակվել է 13.7 մլրդ տարվա ընթացքում:

Գիտնականները պնդում են, որ այժմ դրա ապացույցը կա: Նրանք դա համարում են B-մոդուս բեւեռացումը: Նման ազդանշան կարող էին հաղորդել միայն ձգողական ալիքները, որոնք տարածվել են Տիեզերքում:

Նախագծի ղեկավարները միաժամանակ նշում են, որ նրանց բացահայտումը պետք է հաստատվի այլ հետազոտողների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ