News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում, որ մեր վերաբերմունքը Ղրիմի հարցի շուրջ զգույշ է: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Կառավարությունում՝ լրագրողների հետ զրույցում ասաց, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Չեմ կարծում, որ զգույշ է մեր վերաբերմունքը, քանի որ արտգործնախարարն իր հայտարարությունը արել է, ԼՂՀ-ն իր դիրքորոշումն է արտահայտել: Ես այստեղ զգուշություն չեմ տեսնում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ին Ղրիմի միացմանը: Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր են կնքել:

Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ