News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Ֆրանսիական «France 2» պետական հեռուստաալիքը մարտի 18-ի երեկոյան ցուցադրել է «Ապոկալիպսիս. Առաջին համաշխարհային պատերազմ» ֆիլմը, որում երկու րոպե նվիրված է 1915թ.-ի Հայոց ցեղասպանությանը: Այդ մասին NEWS.am-ին Փարիզից հաղորդել է լրագրող Ժան Էքյանը: Հաղորդումը դիտել է  5,88 մլն մարդ:

Ֆիլմում, որտեղ այդ դարաշրջանի կադրերը գունավոր են ներկայացված, մեկնաբանը պատմում է, որ «Թուրքիայի ներքին գործերի նախարար Էնվեր փաշան ցեղասպանության մասին հրաման է հրապարակել. Կառավարությունը որոշել է ոչնչացնել Թուրքիայի բոլոր հայերին՝ անկախ սեռից կամ տարիքից»: Ֆիլմում պատմում են, որ սկզբում ոչնչացրել են հայ մտավորականության ներկայացուցիչներին, հետո յուրացրել են նրանց ունեցվածքը, կանանց ու աղջիկներին են բռնաբարել, ապա սպանել են: Ֆիլմում նշվում է, որ նրանց, ովքեր փրկվել էին կոտորածներից, թուրքերն աքսորել են Սիրիայի անապատներ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա: Այս ամենի հետեւանքով ավելի քան 1 մլն մարդ է զոհվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ