News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սան-Ֆրանցիսկոյում 99 տարեկան հասակում վախճանվել է Հայոց ցեղասպանությունից փրկված վերջին հայուհի Թագուհի Քեշիշյանը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Կինը հաճախ էր ցանկություն հայտնում, որպեսզի թուրքական կառավարությունն ու ԱՄՆ-ի Կոնգրեսը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Հայ համայնքին ուղղված իր վիդեոուղերձում նա ասել է «Մենք երբեք չպետք է մոռանանք, թե ինչ արեց Թուրքիան… Մենք պետք է միշտ հիշենք»:

Քալիֆորնիայի փոխնահանգապետ Գեւին Նյուսոմը ցավակցական հեռագիր է ուղարկել Քեշիշյան ընտանիքին: «Նա առաջնորդ էր՝ այդ բառի բուն իմաստով: Նրա առաջնորդ լինել անդրադառնում էր ընտանիքի, ընկերների, համայնքի վրա եւ ցույց էր տալիս, որ կյանքում չկան անհաղթահարելի խոչընդոտներ»,- ասվում է փոխնահանգապետի նամակում:

Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիերը հանդես է եկել հայտարարությամբ, իսկ ԱՄՆ-ի Կապիտոլիումում նա նախաձեռնությամբ Թագուհի Քեշիշյանի հիշատակին իջեցվել է դրոշը: «Ես կիսում եմ Թագուհու ցանկությունը, որպեսզի թուրքական կառավարությունն ու ԱՄՆ-ի Կոնգրեսը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դրա համար 2008թ.-ից օրինագիծ եմ առաջ քաշել ու շարունակելու եմ, քանի դեռ այն չի հաստատվել Կոնգրեսում»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամը:

Նշենք, որ Թագուհին ծնվել է Ադանայում, 1915թ.-ի փետրվարի 14-ին: Նրա մոր՝ Մարիի ընտանիքի բոլոր անդամները սպանվել էին 1909թ.-ի ջարդերի ժամանակ, իսկ գյուղը ոչնչացվել: Հարեւանն էր փրկել նրան, քանի դեռ չէր կարողացել հեռանալ գյուղից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ