News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահը ներկայացրել է 2013թ. տարբեր ոլորտներում մեր հանրապետության ձեռքբերումներն ու խնդիրները, 2014թ. նախատեսվող ծրագրերը, անդրադարձել երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին: Այնուհետեւ Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ պարբերական հանդիպումները՝ նշելով, որ  մայր բուհը հանրապետության գիտակրթական ամենախոշոր հաստատությունն է եւ հանդիսանում է  պետության կադրային ներուժի, մտավորականության ու մասնագետների պատրաստման առանցքային օղակներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ