News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը չի ծրագրում որեւէ նոր ֆիլմ նկարահանել Հոլոքոստի վերաբերյալ. օսկարակիր ռեժիսորն այդ գործը թողել է Հոլոքոստի հիմնադրամին: Այդ մասին գրում է «The Telegram & Gazette»-ն:

«Շինդլերի ցուցակից» հետո Սփիլբերգը օբյեկտիվն ուղղել է իրական մարդկանց կողմը, ովքեր փրկվել են հրեաների ցեղասպանությունից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ օգտագործելով իր հիմնադրամը, որը մինչ այժմ Հոլոքոստից փրկվածների ավելի քան 52 000 պատմությունների հիման վրա ֆիլմեր է նկարահանել: Ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող կազմակերպությունն ընդլայնել է իր առաքելությունը, որպեսզի պատմություններ հավաքի մյուս ցեղասպանություններից փրկվածներից, այդ թվում  Հայաստանում, Կամբոջայում, Ռուանդայում:

Սփիլբերգը այդ հիմնադրամը հիմնել է «Շինդլերի ցուցակը» ֆիլմի ստեղծումից հետո Հոլոքոստից փրկված անձանց հետ հանդիպումից հետո: 67-ամյա ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի հաջողությունը դրա 7 «Օսկարները» չեն, կամ 300 մլն դոլար շահույթը, ոչ էլ ուղերձն ուղղված մարդկությանը, այլ Հոլոքոստի հիմնադրամի այժմյան գործունեությունը:

Նրա ներդրումը հիմնադրամում կարող է ավելի արժեքավոր լինել, քան որպես ռեժիսոր: «Ես հպարտ եմ այս ժառանգությամբ: Չեմ փոխի այն աշխարհում ոչնչի հետ»,- ասել է Սթիվեն Սփլիբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ