News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական առաջնորդները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխզիջման հնարավորություն չեն տեսնում: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Երեւանում ընթացող «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ խնդիրը ոչ «չար» Մոսկվան է, ոչ «չար» Վաշինգթոնը, ոչ էլ «չար» Եվրամիությունը: «Մոսկվան Վաշինգթոնի հետ կարող են մի փոքր օգնել, մի փոքր խանգարել այս իրավիճակում, բայց եթե իրենք՝ քաղաքական առաջնորդները ինչ-որ բանաձեւ չգտնեն, ոչինչ չի ստացվի: Եթե լինի իրական պրագմատիկ մոտեցում, ոչ թե ժողովրդավարության աբստրակտ արժեքներ, այլ իրական շահեր եւ երկուստեք փոխզիջման գնալու պատրաստակամություն, կլինի նաեւ լուծում»,-ասել է Մարկեդոնովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ