News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրոպական միության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Ուսումնասիրություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել Մոսկվայի Արվեստաբանության պետական ինստիտուտի աշխատակից, ճարտարապետության դոկտոր, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության անդամ Արմեն Ղազարյանին:

Կազմակերպության տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Եվրոպական միությունը եւ «Եվրոպա նոստրա» կազմակերպությունը Հաագայում ներկայացրել են մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին: Երեսուն երկրներից ներկայացված 160 նախագծերից մրցանակի են արժանացել 27-ը:

Մրցույթի շրջանակում «Եվրոպա նոստրա» ամենամյա մրցանակի են արժանացել ԵՄ կողմից 2007-2013թթ. իրականացված ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրին ոչ-մասնակից  եվրոպական 2 երկրներից /Ռուսաստան, Շվեյցարիա/  ներկայացված նախագծեր եւս: Վերջիններիս թվում, «Ուսումնասիրություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել նաեւ Մոսկվայի Արվեստաբանության պետական ինստիտուտի աշխատակից, ճարտարապետության դոկտոր, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության անդամ Արմեն Ղազարյանին`   «Հարավային Կովկասի 7-րդ դարի եկեղեցական ճարտարապետությունը» քառհատոր ուսումնասիրության համար:  «Եվրոպա նոստրա»-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.  «Ժյուրին տպավորված է այս գիտական ուսումնասիրության  եւ վերլուծության արդիական նշանակությամբ: Այն ընդգրկում է 7-րդ դարում Հարավային Կովկասում քրիստոնեական ճարտարապետության համալիր զարգացումը, սահմանում է ժամանակագրությունը, բացահայտում  ճարտարապետության մեջ միջնադարյան պատկերագրության սկզբունքները տարածաշրջանում եւ այլուր Եվրոպայում: Այս ուսումնասիրության մեջ օրինակելի են մեթոդաբանության ճշգրտությունը եւ եզրահանգումների խորությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ