News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայ ձկնաբույծները պատրաստ են մեկ լիտր ջրով աճեցնել 300 կգ ձուկ՝ այդ կերպ 50 տոկոսով կրճատելով Արարատյան արտեզյան համակարգից վերցվող ջրի քանակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բնապահապանության նախարարությունից:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միավորում» հ/կ-ի մի խումբ ձկնաբույծների, ովքեր ընդունելության խնդրանքով դիմել էին նախարարին՝ իրենց հուզող մի շարք հարցեր քննարկելու եւ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Հանդիպմանը ներկա գտնվող «Հայ ձկնաբույծների միավորում» հ/կ-ի նախագահ Արմեն Բունիաթյանը կազմակերպությունում ընդգրկված 60 ձկնաբույծների անունից նախարար Արամ Հարությունյանին հայտնել է ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ իրենց մոտեցումները եւ առաջարկությունները: Մասնավորապես՝  ներկայացրել է առաջարկ, ըստ որի իրենք պատրաստ են մեկ լիտր ջրով աճեցնել 300 կգ ձուկ՝ այդ կերպ 50 տոկոսով կրճատելով Արարատյան արտեզյան համակարգից վերցվող ջրի քանակը:

Ողջունելով ձկնաբույծների առաջարկը՝ բնապահպանության նախարարը հայտնել է, որ պետության կողմից միավոր ձկան արտադրման համար ջրօգտագործման նորմեր սահմանելը էական քայլ կլինի Արարատյան հարթավայրի խորքային ջրերն խնայողաբար օգտագործելու ուղղությամբ, ինչի համար անհրաժեշտ  է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Ձկնաբույծները նախարարին են փոխանցել իրենց գործունեության հետ կապված որոշ մտահոգություններ, մասնավորապես՝ ջրօգտագործման թույլտվությունների,  ձկնաբուծական գործունեություն ծավալելու հավասար պայմանների եւ  ձկնաբուծությամբ զբաղվելու համար լիցենզիաներ տալու՝ գործադիրի նախաձեռնության վերաբերյալ:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, անդրադառնալով բարձրացված հարցերին, հավաստիացրել է, որ նախարարությունը իր լիազորությունների սահմաններում օժանդակում է ձկնաբույծներին, բայց ակնկալում է նաեւ վերջիններիս աջակցությունն ապօրինի խորքային հորերի լուծարման հարցում, քանի որ արտեզյան ջրերի ռացիոնալ օգտագործումից է կախված հենց այդ ձկնաբուծական տնտեսությունների երկարաժամկետ աշխատանքը: Ջրօգտագործման թույլտվությունների խնդրի վերաբերյալ Արամ Հարությունյանը հայտնել  է, որ անհատական աշխատանք է տարվում յուրաքանչյուր դիմումատուի հետ, իսկ ջրօգտագործման թույլատվության ուշացման  պատճառը բացառապես ջրօգտագործողների կողմից համապատասխան կարգերով նախատեսված պահանջների չկատարելն է:

Կողմերը եկել են այն եզրահանգման, որ պետական լիազոր մարմնի եւ տնտեսվարողների գործողությունների մեկտեղման շնորհիվ է միայն հնարավոր գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար առաջարկել են ոլորտին առնչվող բոլոր գերատեսչությունների հետ համատեղ հանդիպումներ կազմակերպել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ