News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 22-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն» մակնիշի 33 VS 209 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 24-ամյա Լիլիթ Ումուջյան), դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել էլ. սյանը:

Վարորդը եւ ուղեւոր 32-ամյա Ա. Խ.-ն (Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, փակել գազի փականը եւ կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ