News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը լավատեսորեն է գնահատում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքելու հնարավորությունը:

«Մեզ անհրաժեշտ է իրական լայնամասշտաբ համաձայնագիր կնքել»,-ասել է նա, հանդես գալով այսօր՝ մարտի 22-ին, գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած բրյուսելյան ֆորումում:

Միաժամանակ, Էշթոնը նշել է, որ այդ հարցում կողմերը գտնվում են «գործընթացի ամենասկզբում»:

Մարտի 17-19-ին Վիեննայում տեղի է ունեցել «Վեցնյակի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 անդամներն ու Գերմանիան) բանակցությունների լայն ձեւաչափով բանակցություններն Իրանի հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է պատժամիջոցների խնդիրը, Իրանի կողմից ուրանի հարստացման գործունեությունը, խաղաղ ատոմի ոլորտում միջազգային համագործակցության հարցերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Փորձագետների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի սկզբին, որից հետո ապրիլի 7-9-ին Վիեննայում կկայանա լայն ձեւաչափով բանակցությունների փուլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ