News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանը մոտ է, որպեսզի սեպտեմբերին ՆԱՏՕ-ին գագաթաժողովում ստանա Դաշինքում անդամակցության գործողությունների պլան, սակայն քաղաքական դրդապատճառներով արդարադատություն իրականացնելու մասին ենթադրությունները կարող են խանգարել դրան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի  նախկին օգնական Մեթյու Բրայզան՝ մեկնաբանելով Վրաստանի դատախազության կողմից նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հարցաքննության կանչելը:

«Գործընթացն արդեն հասել է նրան, որ սեպտեմբերին կայանալիք գագաթաժողովում Վրաստանը կարող էր դեպի անդամակցություն եւս մեկ առաջընթաց քայլ կատարել, սակայն Սահակաշվիլիին դատախազություն կանչելը խոսում է այն մասին, որ, հնարավոր է, Վրաստանը արժանի չէ դրան, քանի որ այնտեղ առկա է քաղաքականապես դրդապատճառներով արդարադատություն եւ այն ընտրողաբար է իրականացվում»,-ասել է Բրայզան՝ Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Բրայզան հարցազրույց է տվել Բրյուսելում, որտեղ մասնակցում է ամենամյա համաժողովի, որը կազմակերպվում է Մարշալի հիմնադրամի կողմից: Այս մասին հաղորդում է Նավոստի-Գրուզիան:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահին հարցաքննության են հրավիրել երկրի գլխավոր դատախազությունում՝ որպես մի շարք գործերի վկա: Նա պետք է դատախազություն գնա մարտի 27-ին: Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Սահակաշվիլին պարտավոր է հայրենիք վերադառնալ ու պատասխանել բոլոր հարցերին՝ հակառակ դեպքում նրան միջազգային հետախուզում կհայտարարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ