News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը եւ դրա անդամ երկրները հավատարիմ են մնում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի մյուս` տնտեսական մասին եւս, քանի որ քաղաքական եւ տնտեսական դրույթները միասին մեկ միասնական գործիք են կազմում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Քեթերին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը՝ անդրադառնալով հարցին, թե Ինչպե՞ս է պաշտոնական Բրյուսելը գնահատում այն, որ ՀՀ վարչապետը գալիս է Բրյուսել, ըստ էության ուղերձով, որպեսզի ԵՄ-ն ստորագրի ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

Եվրոպական խորհուրդը համաձայնել է, որ քաղաքական երկխոսության առաջին հանդիպումը պետք է տեղի ունենա ապրիլին: ԵՄ անդամ երկրների նախագահների խորհուրդը կոչ է անում նախարարների խորհրդին եւ Եվրախորհրդարանին արագ ընդունել առաջարկը եւ հանել մաքսատուրքերը Եվրամիություն մուտք գործող ուկրաինական արտահանման համար:

Հիշեցնենք, որ Բրյուսելում մարտի 20-ին կլոր սեղան հանդիպման ժամանակ եւ դրանից հետո լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրոպական միության հետ ստորագրել քաղաքական համաձայնագիրը առանց տնտեսական մասի:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ