News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թեեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը անհաշտ ընդդիմություն է, այնուամենայնիվ  նպատակահարմար չի համարում  խանգարել նախագահին Մաքսային միություն  մտնելու պատմական քայլը իրագործելիս: Այս մասին մարտի 25—ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Ըստ նրա՝ դրանով կլուծվի Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրը, կվերականգնվեն նախկին տնտեսական կապերը, միասնական տնտեսական տարածքը կընդլայնվի:  «Հայաստանի Կոմկուսը անում է հնարավորը, որպեսզի երկիրը շուտափույթ մտնի Մաքսային միություն», - ընդգծել է Տաճատ Սարգսյանը:

Հիշեցնենք, Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու պատրաստակամություն էր հայտնել նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին, անդամակցության ճանապարհային քարտեսը ստորագրվել էր 2013թ. դեկտեմբերի 24-ին: Մաքսային միություն մտնելու նախնական ժամկետ է նշանակված մայիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ