News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց  Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներ` ավագ բանկիր Կաթրինա Բջորլին Հանսենին եւ Երեւանյան մասնաճյուղի գլխավոր բանկիր  Անժելա Սաքսին: Սա Բանկի ներկայացուցիչների հետ երկրորդ հանդիպումն էր:

Գյումրիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, թե անցյալ տարի քաղաքապետն ընդունել էր ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարկ Դեյվիսին, ում հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն` ուսումնասիրել  համագործակցային ծրագրերի համար առավել նպատակահարմար ուղղությունները: Այս հանդիպմանը որպես գերակա ուղղություններ Սամվել Բալասանյանը նշեց Ճանապարհաշինությունը, արտաքին լուսավորությունը եւ կանաչապատումը: Հյուրերն հետաքրքրվեցին Գյումրիում այլ բանկերի ու կազմակերպությունների կողմից իրականացվող ու ֆինանսավորվող ծրագրերից, որպեսզի առավել արդյունավետ նպատակաուղղվեն համագործակցային միջոցները:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկայացրեց մոտավոր հաշվարկներ վերոնշյալ ոլորտներում անհրաժեշտ ներդրումների համար, որոնք հետագայում կուսումնասիրվեն նաեւ Բանկի մասնագետների կողմից: ՎԶԵԲ ավագ բանկիր Կաթրինա Բջորլին Հանսենին հետաքրքրվեց,  թե հնարավորության դեպքում արդյոք կարելի է ճանապարհաշինարարություն սկսել, եթե մեկ այլ ծրագրով արդեն կատարվում են ջրագծերի` հետեւաբար նաեւ` ճանապարհների քանդման աշխատանքներ: Ըստ քաղաքապետի, ծրագրերը մեկը մյուսին չեն խանգարում, ավելին` կան թաղամասեր, որտեղ ավարտված են ջրագծերի անցկացման աշխատանքները եւ կարելի է սկսել ճանապարհաշինություն: Որպես գերխնդիր` քաղաքի համար մնում է նաեւ աղբի վերամշակումը: Տարիներ շարունակ աղբը կուտակվում է աղբավայրում` իրենից ներկայացնելով   բնապահպանական լուրջ  վտանգ: Հանդիպման վերջում ՎԶԵԲ ներկայացուցիչները  ընդգծեցին իրենց պատրաստակամությունը ` աշխատելու տրանսպորտի եւ ճանապարհաշինության ուղղություններով, որն իր մեջ ներառելու է նաեւ լուսավորությունը: Սակայն առավել գործնական քայլեր կարվեն միայն համապատասխան ուսումնասիրությունից եւ մասնագիտակա եզրակացությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ