News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ներկայումս Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ սառը պատերազմ է ընթանում առանց գաղափարախոսությունների, դա յուրօրինակ աշխարհաքաղաքական մրցակցություն է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է թուրքական Քադիրի համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Միթաթ Չելիքփալան՝ անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին:

Նրա խոսքով՝ Արեւմուտքի հետագա պատժամիջոցները կնպաստեն նրան, որ Ռուսաստանն ավելի ագրեսիվ դառնա արեւմտյան աշխարհի նկատմամբ: Այսպես կոչված սառը պատերազմը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, նրա կարծիքով, բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի բոլոր երկրների վրա:

«Արեւմուտքի կողմից պատժամիջոցների կիրառումը ներկայումս այնքան էլ արդյունավետ չէ, սակայն եթե բանը հասնի էներգետիկ կամ առեւտրային պատժամիջոցներին, դա ծանր հարված կհասցնի Եվրոպայի տնտեսությանը»,-ընդգծել է Միթաթ Չելիքփալան:

Հնարավոր էներգետիկ եւ առեւտրային պատժամիջոցները Մոսկվայի դեմ ծանր հարված կհասցնեն Գերմանիայի եւ Թուրքիայի տնտեսություններին, քանի որ վերջիններս Ռուսաստանի գլխավոր առեւտրային գործընկերներն են՝ բնական գազի եւ նավթի ոլորտներում: «Բոլոր տարածաշրջանային խաղացողների հեռացումը Ռուսաստանից կհանգեցնի նրանց համար լուրջ խնդիրների»,-ամփոփել է թուրք փորձագետը:

Նշենք, որ ԵՄ պատժամիջոցները ներառում են մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների Եվրոպ մուտքի արգելք: Նրանց թվում են ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ սենատոր Նիկոլայ Ռիժկովը, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ոեւ այլք: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ