News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ուկրաինան կարող է իր ապրանքները Եվրոպական միության երկրներ արտահանել արտոնյալ ռեժիմում արդեն 2014թ.-ի ապրիլի վերջից: Այդ մասին մարտի 26-ին հայտարարել է եվրոպական ինտեգրացման հարցերով Ուկրաինայի կառավարության լիազոր ներկայացուցիչ Վալերի Պյատնիցկին Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է «Censor.NET»-ը:

«Կողմնորոշիչ ցուցումները պետք է գործի դրվեն Ուկրաինայի կողմից ապրիլի վերջին, մայիսի սկզբին, գործեն մինչեւ նոյեմբերի 1-ը»,- նշել է Պյատնիցկին: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են ԵՄ օրենսդրության պահանջները, որոնց հիման վրա ուկրաինացի արտահանողները կարող են օգտվել ԵՄ ինքնավար առեւտրական արտոնություններից: Եվրահանձնաժողովւ ներկայացուցիչները կոչ են արել առաջիկա շաբաթների ընթացքում կարգավորել ուկրաինական մաքսային մարմինների հետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մի շարք այլ հարցեր՝ կապված ԵՄ անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական նորմերի իրագործման հետ:

«ԵՄ կողմը հաստատել է պատրաստականությունը  նախաձեռնել Ուկրաինայի գյուղատնտեսական ձեռնարկություններում ստուգիչ առաքելությունների հետ»,- հաղորդել է Պյատնիցկին: Եվրահանձնաժողովը նաեւ պատրաստականություն է հայտնել օգնություն ցուցաբերել Ուկրաինայի պետական անասնաբուժական ֆիտոսանիտարական ծառայությանը: Ընդգծվել է, որ արտոնությունները չեն տարածվի Ղրիմից արտահանվող ապրանքների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ