News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեհրանը կտրականապես մերժում է ԱՄԷ հավակնությունները Պարսից ծոցում երեք կղզիների նկատմամբ, որն աջակցության է արժանավել ԱՊԼ կողմից մարտի  26-ին Քուվեյթում ավարտված գագաթաժողովի ժամանակ: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:

«Երեք կղզիներ՝ Մեծ Թոմբը, Փոքր Թոմբն ու Աբու-Մուսան եղել են, կան ու կլինեն Իրանի տարածքի մի մասը»,-հայտարարել է Աֆհամը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ԻՐՆԱ-ն:

«Չնայած այդ տարաձայնություններին, Թեհրանը ձգտում է բազմակողմանի հարաբերություններ զարգացնել իր մահմեդական, այդ թվում՝ արաբ, հարեւանների հետ ու կարծում է, որ տարածաշրջանի երկրները պետք է առկա խնդիրները լուծեն երկխոսության ու համագործակցության միջոցով»:

Ներկայումս կղզիների վրա ապրում են փոքրաթիվ արաբ ու իրանցի ձկնորսներ: Այնտեղ է գտնվում նաեւ իրանական ռազմածովային բազա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ