News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վատիկանում տեղի է ունեցել Բարաք Օբամայի առաջին հանդիպումը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, հաղորդում է Vatican Radio-ն:

Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ փակ դռների հետեւում: Այնուհետ Օբաման Ֆրանցիսկոսին թողել է ԱՄՆ-ի պատվիրակների հետ, այդ թվում Պետդեպարտամենտի նախագահ Ջոն Քերրի հետ, ով նույնպես կաթոլիկ է, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Նվերների հանձնման արարողության ժամանակ ԱՄՆ-ի նախագահը հայրապետին է հանձնել Սպիտակ տան այգուց մրգերի եւ բանջարեղենի սերմերի: Օբաման նաեւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին հրավիրել է  Սպիտակ տուն: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օբամային խաղաղության հրեշտակի պատկերով շքանշան է նվիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ