News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանը ՄԱԿ-ում Գլխավոր ասամբլեայում Ղրիմի վերաբերյալ բանաձեւի քվեարկության ժամանակ լրիվ կարող էր ձեռնպահ քվեարկել: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով՝ այդ դեպքում Հայաստանը դժգոհության առիթ չէր տա Ռուսաստանի կողմից եւ միաժամանակ չէր վնասի իր շահերին: «Հայաստանը պետք է միանար այն երկրներին, որոնք հանդես են գալիս խնդրի խաղաղ կարգավորման օգտին»,-հավելել է Մարգարյանը:

Նրա կարծիքով՝ նման դիրքորոշումը չէր հակասի Ռուսաստանի հետ առանցքային համաձայնագրերին՝ Հավաքական անվտանգության մասին համաձայնագրին եւ ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրին:

«Եթե Հայաստանը հավատարիմ մնա այդ պայմանագրերին, նա կարող է բավական լայնորեն մանեւրել արտաքին քաղաքականությն մեջ»,-ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ, ցավոք, ՀՀ իշխանությունները սկզբում հայտարարեցին իրենց չեզոքության մասին, իսկ հետո այլ կերպ վարվեցին: «Իշխանությունները հերթական անգամ ասում եմ մի բան, անում՝ այլ բան»,-ամփոփել է Մարգարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում մարտի 27-ին, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկրի, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Բանաձեւն ընդունվել է ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով: Բանաձեւին Հայաստանից եւ Ռուսաստանից բացի դեմ են քվեարկել նաեւ Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, նաեւ Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ