News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի մի շարք գյուղական եւ երկու քաղաքային համայնքներում հունիսի 8-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Քաղաքապետ կընտրեն  Ջերմուկ եւ Գորիս քաղաքներում, իսկ գյուղապետեր կընտրեն Լոռիի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ համայնքներում, ինչպես նաեւ՝ Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Արարատի մի քանի համայնքներում:

ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԸԸՀ պետք է ներկայացնեն մայիսի 4-9-ը, իսկ գրանցումը տեղի կունենա մայիսի 9-14-ը: Նա նաեւ նշեց, որ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 21-ից եւ կտեւի մինչեւ հունիսի 6-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ