News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մաքսային միություն մտնելուց հետո Թուրքիայի հետ Հայաստանի առեւտուրը հայկական փորձին եւ միջազգային նորմերին  համապատասխան կլինի, մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում հայտարարել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

«Այս հարցն այժմ հայկական կողմի հետ քննարկման առարկա է: Կարվի այնպես, ինչպես  ընդունված է հայկական պրակտիկայում եւ միջազգային նորմերում», - հայտնել է նա:

Ներկայումս Թուրքիան ՄՄ առեւտրային նախապատվությունների շահառուն է: Միաժամանակ, Թուրքիան հայկական ծագման սերտիֆիկատով  ապրանքներ չի ընդունում, իսկ ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հայտարարում էր, որ Հայաստանը ձգտում է հասնել իր կողմից Թուրքիային նախապատվություններ չտալու համաձայնագրի:

Այն հարցին, թե արդյոք ՄՄ երկրները ունեն հակադարձ նախապատվություններ Թուրքիայում, եւ կարող է արդյոք Հայաստանը արտահանել կամ տարանցիկ փոխադրումներ իրականացնել Թուրքիայով, Վալովայան պատասխանել է, որ նախապատվությունները անհատական բնույթ ունեն: «Այլ ձեւաչափերի վրա այդ նախապատվությունները կարող են նաեւ չտարածվել: Այնպես որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը հազիվ թե որեւէ բան փոխի: Հայաստանի եւ նրա փոխհարաբերությունների հարցում մենք հաշվի ենք առնելու երկրի տնտեսական պահանջները», - ընդգծել է Վալովայան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ