News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը սպառնացել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների պատասխան միջոցներով, եթե նրանք ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում քվեարկեն Ղրիմի բանաձեւի օգտին: Այդ մասին, վկայակոչելով ՄԱԿ-ի աղբյուրներին, հայտնում է Reuters-ը:

Ըստ աղբյուրի՝ Մոսկվան սպառնացել է մոլդովային, Ղրղըզստանին, Տաջիկստանին եւ մի քանի աֆրիկյան երկրների:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հերքել է այդ պնդումները:

Դիվանագետները նշել են, որ սպառնալիքները կոնկրետ չեն եղել, բայց հստակ է եղել, որ պատասխան միջոցները լիովին հնարավոր են եւ կարող են ներառել ընդհուպ Ռուսաստանից աշխատանքային ներգաղթյալների արտաքսում, գազի առաքումների դադարեցում կամ էլ որոշակի արտադրանքի ներկրման արգելք:

Ղըրղզստանի եւ Տաջիկստանի պատվիրակությունները չեն մեկնաբանել տեղեկությունը, Մոլդովայի ներկայացուցիչ Վլադիմիր Լուպանը նշել է, թե անձամբ չի մասնակցել  նման քննարկման:

Հիշեցնենք, որ ՄԱԿ  Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության բանաձեւին կողմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը: Եւս 11 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Կուբան, Նիկարագուան, Վենեսուելան, բոլիվիան, Սուդանը, Զիմբաբվեն եւ Հյուսիսային Կորեան, դեմ են քվեարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ